Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

Ռուսական Wildberries մարկետփլեյսն օգոստոսի 7-ից փոխել է ապահովագրության պայմանները՝ դրանցում ներառելով անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկը և 40%-ով բարձրացնելով վաճառողների համար ապահովագրության սակագները, հաղորդում է Current Time-ը։

Վաճառողներն այժմ կկարողանան փոխհատուցում ստանալ, եթե ապրանքները վնասվեն կամ կորչեն ահաբեկչական հարձակման կամ դիվերսիայի պայմաններում ու դրանց անմիջական հետևանքով։

«Օրինակ՝ եթե ապրանքները վնասվեն անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով առաջացած հրդեհից»,- նշում է ընկերությունը։

Նման ռիսկի դեպքում առավելագույն փոխհատուցումը կկազմի մինչև 50,000 ռուբլի պատվերի յուրաքանչյուր ապրանքի համար և կկազմի ոչ ավելի, քան 100,000 ռուբլի՝ յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար։ Wildberries-ը նշել է, որ փոխհատուցման հստակ գումարը կորոշվի դիմումը ստանալուց և յուրաքանչյուր ապահովագրական դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելուց հետո։

Ընդլայնված ծածկույթի շնորհիվ կամավոր ապահովագրության սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ից, կկազմեն ապրանքի արժեքի 1,96%-ից մինչև 5,6%-ը։ Верстка-ն նշում է, որ վաճառողների համար ապահովագրության ձևակերպումը նախկինում տատանվում էր 1,4-4%-ի սահմաններում, հիմա այս գումարը կաճի 40%-ով։

Հուլիսի կեսերից Ուկրաինան հարձակվում է Ռուսաստանի տարածքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնների վրա հուլիսի կեսերից. հարձակման է ենթարկվել ավելի քան 20 պահեստ։ Օգոստոսի 7-ին հարված է հասցվել Եկատերինբուրգի պահեստին։

Վաճառողները զանգվածաբար բողոքել են պահեստներում կորցրած հարյուր միլիոնավոր ռուբլու ապրանքների, ինչպես նաև ընկերության կողմից փոխհատուցում չտրամադրելու և իրենց ապրանքները պահեստներից դուրս բերելուն խոչընդոտելու մասին։

Հուլիսի վերջին Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունն արդեն վճարել է փոխհատուցման երկու տրանշ, իսկ երկրորդ ալիքը կանդրադառնա գրեթե 100,000 փոքր և միջին բիզնեսների։