ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով վարորդ է ձերբակալվել։ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական …

