«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»․ տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։ Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, …

