Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է դատարան

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) (2 դրվագ):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ.

– Ղ.Կ.-ն, 1999-2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Համայնքի ղեկավարի պաշտոնը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել Դ.Ի.-ի կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի մարտի 24-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, Դ.Ի.-ն ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 19,8 հա մակերեսով, 12 միլիոն 179 հազար դրամ շուկայական արժեքով և 13,5 հա մակերեսով, 9 միլիոն 39 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը Դ.Ի.-ին են օտարվել 13 միլիոն 303 հազար դրամով:

-Համայնքի նախկին ղեկավարը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի հուլիսի 13-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 1,3 հա, 0,2 հա, 6,3 հա, 0,9 հա, 6,7 հա, 8,5 հա, 4,5 հա, 0,7 հա, 1,2 հա, 0,09 հա, 0,3 հա, 0,3 հա, 0,2 հա, 0,8 հա, 0,07 հա, 0,6 հա, 0,1 հա և 0,2 հա մակերեսով, ընդհանուր՝ 28 միլիոն 92 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն են օտարվել 13 միլիոն 560 հազար դրամով:

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համապատասխանաբար 33,4719 հա և 33,681 հա մակերեսով հողամասերի օտարման աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33,681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։

Քրեական վարույթով ձեռք բերված նոր հանգամանքներով պայմանավորված՝ Դատախազությունն առաջիկայում մյուս՝ 33,4719 հա մակերեսով հողամասը համայնքին վերադարձնելու վերաբերյալ նոր հայց կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան: