Ինչպե՞ս մեկ օրում քաղաքական կերպարից վերափոխվել լիարժեք ապաքաղաքական կերպարի։ Այս հարցին, թերևս, կպատասխանի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը։ 2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին ներառեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցանկում։ Հունիսի 27-ին Դավթյանի լիազորությունները՝ որպես պատգամավոր, դադարեցին, քանի …