Թրամփը Հոլիվուդում իր «դեսպաններ» է նշանակել Ստալոնեին, Գիբսոնին և Վոյթին

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի կինոաստղեր և երկարամյա համախոհներ Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում հատուկ դեսպաններ՝ փորձելով ժամանցի ոլորտը դարձնել «ավելի ուժեղ, քան երբևէ», գրում է VOA-ն:

Դերասանների եռյակը Հոլիվուդում առանձնանում է այն պատճառով, որ նրանց հայացքները հակասում են իրենց գործընկերներից շատերին, որոնք ավանդաբար աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը:

«Պատիվ ունեմ հայտարարելու, որ Ջոն Վոյթը, Մել Գիբսոնը և Սիլվեստր Ստալոնեն կլինեն հատուկ դեսպաններ Կալիֆորնիայի մեծ, բայց շատ խնդիրներ ունեցող քաղաք Հոլիվուդում։ Նրանք կլինեն իմ հատուկ ներկայացուցիչները՝ վերադարձնելու Հոլիվուդը, որը վերջին չորս տարիների ընթացքում շատ բիզնեսներ է կորցրել օտարերկրյա մրցակիցների պատճառով։ Ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ։ Այս երեք անհավանական տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք առաջարկեն: Հոլիվուդում, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նորից կգա ոսկե դար»,- գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:

Հանրապետականներն ավանդաբար մեծ համբավ չեն վայելում ժամանցի արդյունաբերության ներկայացուցիչների շրջանում, և շատ հայտնիներ, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը և Ջորջ Քլունին, պաշտպանել են դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին 2024 թվականի նախագահական ընտրություններում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի