Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ դեսպանների հանդիպումը ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանի հետ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանի հետ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար:

«ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են մարդու իրավունքների, ժողովրդավարական, ավելի արդար և ազնիվ աշխարհում ապրելու արժեքները: Այս համատեքստում չափազանց մեծ է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների նշանակությունը, որտեղ մարդկային կապիտալը  զարգացման շարժիչ ուժն է»,- ասել է նախարարը:

Շեշտադրելով համագործակցության ուղղությունները՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության շրջանակում իրականացվված և ընթացող Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքը։ Նախարարն առանձնակի կարևորել է նաև գիտության և մշակույթի ոլորտների համագործակցությունը՝ շեշտելով ուղիղ կապերի զարգացման և երկխոսության ամրապնդման կարևորությունը։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Դեսպանը շեշտել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում՝ կարևորելով համատեղ իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների շարունակականությունը: