Չնայած պարտավորություններին՝ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու ԼՂ-ի հայերի վերադարձի և սեփականության վերականգնման իրավունքները․ HRW

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը իմաստալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ նրանց սեփականության վերականգնման իրավունքները։ Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում, որն ամփոփում է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը։

«Ադրբեջանը և Հայաստանը շարունակել են բանակցությունները վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ, թեև սահմանի երկայնքով շարունակվող լարվածությունը երբեմն վերածվում էր բախումների: Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը իմաստալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ նրանց սեփականության վերականգնման իրավունքները։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնեց ադրբեջանական վերահսկողությունը տարածքի վրա»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունն ուժեղացրել է ճնշումները ներքին քննադատների դեմ, նույնիսկ այն ժամանակ, երբ նոյեմբերին հյուրընկալեց ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը: Դրանից մի քանի ամիս առաջ, ըստ զեկույցի, իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են տասնյակ անձանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների:

«Նրանք շարունակել են միջամտել խոսքի, միավորումների և հավաքների ազատության իրավունքներին ու կամայականորեն կիրառել օրենքներ, որոնք կաթվածահար են արել քաղաքացիական հասարակությունը: Շարունակվել են նաև խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ երկրում փետրվարին և սեպտեմբերին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ազատ և արդար քվեարկության չափանիշներին։ Միջազգային դիտորդները դրանք համարել են «քննադատական ​​ձայների ճնշմամբ» և «մրցակցությունից զուրկ»:

2024 թվականի հունվարին էլ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ պատճառաբանելով, որ կառավարությունը չի կատարել «հիմնարար պարտավորությունները», որոնք ստանձնել էր ԵԽ-ին անդամակցելիս։

Ընդգծվում է, որ Ադրբեջանի իշխանությունները 2024 թվականին ձերբակալությունների նոր ալիքում թիրախավորել են հայտնի քննադատներին՝ շարունակելով նմանատիպ բռնաճնշումները նախորդ տարիներին: Նրանք կեղծ կամ մտացածին մեղադրանքներ են ներկայացրել քաղաքական հակառակորդների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ։

Զեկույցում մանրամասն ներկայացվում են ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավապաշտպաների, ակտիվիստների և կառավարության այլ քննադատների ձերբակալությունների գործերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի