Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում։ Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրության աստիճան ունեն լուրջ հուզական բեռի նկատմամբ։ Մենք կարող ենք …