Ռուսաստանը սիրիական Տարտուսի ռազմաբազայից մեծ քանակությամբ տեխնիկա է տարհանել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Սիրիական Տարտուսում ռուսական ռազմաբազայի մոտակայքում բեռնանավերը սկսել են տեղափոխել ռազմական տեխնիկան։ Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարները։ Բեռների տեղափոխման անվտանգությունը հսկվում է ռուսական ռազմական նավատորմի մարտական նավերի կողմից։

Պատժամիջոցների տակ գտնվող «Օբորոնլոգիստիքս» նավագնացային ընկերությանը պատկանող ռուսական Sparta և Sparta II բեռնատար նավերի՝ Տարտուս նավահանգիստ ժամանման մասին հայտնել է անցյալ ուրբաթ BBC-ն, որն ուսումնասիրել է արբանյակային լուսանկարները։

Հունվարի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Մարկ Կրուտովը թարմ կադրեր էր հրապարակել։ Ըստ նավի հետագծման տվյալների՝ այն նավահանգիստ է եկել երեքշաբթի երեկոյան:

Դատելով պատկերներից՝ վերջին շաբաթների ընթացքում նավահանգստի տարածք են առաքվել զինտեխնիկայի բազմաթիվ միավորներ։ Մասնավորապես, լուսանկարում տասնյակ մեքենաներ են և մեծ քանակությամբ տեխնիկա։ BBC-ն գրում է, որ ռուս զինվորականները սկսել են տեխնիկան հավաքել Տարտուսի մոտ դեկտեմբերի կեսերին՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի