Դեկտեմբերի 20-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի այդչափ սիրված կինոերաժշտության ալբոմը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Կինոերաժշտության և թատերական բեմադրությունների համար գրված երաժշտությունը հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առիթով։

