Բաքվի դատարանը իշխանություններին քննադատող ընդդիմադիր ակտիվիստին 6 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ավարտվել է իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչեր անելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստ Էլշան Քերիմովի դատավարությունը։ Քերիմովը հայտնի է սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների գործողությունների ակտիվ քննադատությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազը Քերիմովի համար պահանջել է 7 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատարանի որոշմամբ՝ Էլշան Քերիմովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Ակտիվիստը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում։ Հարազատների խոսքով՝ 1994 թվականին գործազրկության պատճառով նա ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, որտեղ փոքր բիզնեսով է զբաղվել, տարին մեկ անգամ այցելել Ադրբեջան։ Ձերբակալությունից մի քանի օր առաջ նա վերադարձել է Ադրբեջան՝ հոր մահվան կապակցությամբ։

Ակտիվիստը ձերբակալվել է անցյալ տարվա ապրիլի 17-ին Եվլախի շրջանի Ռուստամլի գյուղից։ Գլխավոր դատախազության քննչական վարչությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 281.1 հոդվածի հատկանիշներով (իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչեր):

Որպես Քերիմովի ձերբակալման իրական պատճառ նշվում է այն, որ նա սոցցանցերում գրառումներ է արել ի պաշտպանություն Ադրբեջանում քաղբանտարկյալների՝ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստների, այլ քաղաքական կուսակցությունների անդամների, հասարակական գործիչների և լրագրողների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի