Ալիևը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ցանկացել է խոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացմանը

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Ադրբեջանում տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացման հարցում Բաքվի առջև ծառացած դժվարությունների մասին։

«Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ցանկանում էինք այն իրականացնել։ Հիմա ես կարող եմ ասել այդ մասին: Դրան հատկապես դեմ ր ԱՄՆ-ը։ Պատճառը դարձյալ նրանց հայանպաստ քաղաքականությունն էր, քանի որ կարծում էին, որ այս նախագիծը մի կողմ է թողնում Հայաստանը։ Ուստի ամերիկյան կառավարությունը շատ լուրջ ճնշում գործադրեց Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա, որպեսզի չհամաձայնեն դրան։ Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ և վերջապես կարողացել ենք համաձայնության գալ»,- հայտարարել է Ալիևը։

Նա ասել է, թե անձամբ բազմիցս քննարկել է այդ հարցը ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ նրանք չպետք է խանգարեն։

«Սա մեզ համար ռազմավարական ծրագիր է, և ապագայում այս նախագծից կշահեն նաև այլ երկրներ, այդ թվում՝ նրանց դաշնակիցները։ Այսօր Եվրոպայում Ամերիկայի դաշնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նկատմամբ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի