Ասադի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Սիրիա
Քաղաքականություն
28.01.2025 | 16:46
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Այցի օրակարգի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Դամասկոս այն բանից հետո, երբ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն անցյալ տարվա դեկտեմբերին փախել է երկրից՝ հակահակակառավարական ընդդիմադիր խմբավորումների կողմից մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո։
Հիշեցնենք, որ Մոսկվան Ասադին ու նրա ընտանիքի անդամներին ապաստան է տրամադրել։
Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի