ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը» և ելույթ ունեցել «Միացնելով կետերը. էներգիա, տեխնոլոգիա և առևտուր» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Իր ելույթի ընթացքում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմյան բազմապիսի սպառնալիքները լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները։ Նա շեշտել է, որ որևէ …

