Կրիպտոարժույթների առևտրի ծավալը բորսաներում նոյեմբերին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ գերազանցելով 10 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Առևտրի ընդհանուր ծավալը նախորդ ամսվա համեմատ կրկնապատկվել է։ Այս աճը պայմանավորված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ոլորտի համար առավել բարենպաստ կարգավորող միջավայրի վերաբերյալ լավատեսությամբ: Այս ֆոնին բիթքոինի փոխարժեքն աճել է 38%-ով՝ սահմանելով պատմական …

