«Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Գոռ Հովհաննիսյանն ահազանգում է «Դիլիջան ազգային պարկում» ծառահատումների նոր դեպքերի մասին։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են թարմ կտրված ծառերի ճյուղեր և կոճղեր։ Բնապահպանի խոսքով՝ անտառահատման դեպքերի մասին հայտնել են Էկոպարեկային ծառայությանը, բայց անարդյունք։ Էկոպարեկային ծառայությունը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույց է, նախկին Անտառային կոմիտեն։ Ծառայության պետն Անտառային …

