ՌԴ-ն և ԱՄՆ-ը պատերազմը դադարեցնելու ծրագիր են մշակել. նախ՝ հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, հետո միայն խաղաղության պայմանագիր

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մշակել են ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու եռաստիճան խաղաղության ծրագիր։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում բանակցություններին մոտ կանգնած օտարերկրյա դիվանագետներին, փոխանցում է Meduza-ն։

Ծրագիրը, ըստ աղբյուրի, ենթադրում է հրադադար, Ուկրաինայում ընտրությունների անցկացում, իսկ հետո միայն վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։

Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայում ընտրությունները դիտարկում են որպես «կարգավորման գործընթացի հաջողության բանալին»։ Նշվում է, որ այս պայմանը վեճեր կառաջացնի կողմերի միջև, քանի որ Ռուսաստանն «իրական ընտրություններ չի անցկացնում», իսկ Ուկրաինան չի ընդունի «ռուսամետ խամաճիկ նախագահ նշանակելու հեռանկարը»։

«Պուտինը բավականին բարձր է գնահատում խամաճիկ նախագահի ընտրվելու հավանականությունը, ինչպես նաև համոզված է, որ ցանկացած այլ թեկնածու, բացի Ուկրաինայի ներկայիս նախագահից, կլինի ավելի ճկուն և պատրաստ բանակցությունների և զիջումների։ Իր հերթին, Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների ցանկացած արդյունք, ներառյալ՝ ռուսամետ խամաճիկի ընտրության հնարավորությունը»,- ուկրաինական կողմի դիրքորոշումը փոխանցել են հեռուստաալիքի աղբյուրները։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին էր հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման համանման ծրագրի մասին՝ հղում անելով աղբյուրներին։ Պլանի այն հատվածը, որը նախատեսում է ընտրություններ՝նախքան համաձայնագրի ստորագրումը, նա անվանել էր «Թրամփի նվերը Պուտինին»։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի