Հոգեկան ներգործություն՝ վարչապետի նկատմամբ․ ձեռնափայտը թափահարել էր ու սպառնացել, որ կհարվածի Փաշինյանի գլխին

Լուրեր

25.05.2026 | 19:19
Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը
25.05.2026 | 19:03
Սամվել Կարապետյանի խոսքը կոնտեքստից կտրվել է և մանիպուլացվել
25.05.2026 | 19:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ՌԴ-ն՝ Սամվել Կարապետյանին․ ահավոր բան է այս միջամտությունն ընտրություններին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 18:49
Իրանի առողջապահության նախարարությունը Մոջթաբա Խամենեիի վնասվածքների մասին մանրամասներ է հայտնել
25.05.2026 | 18:33
Գորիսի հիվանդանոցի նախկին տնօրենը մեղադրվում է գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման համար․ ՔԿ
25.05.2026 | 18:22
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Ժոզե Մոուրինյուն «Ռեալում»
25.05.2026 | 18:10
Քոչարյանը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մասին // ՌԴ արտահանվող ելակ է վերադարձվել սահմանից․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 18:00
Սամվել Կարապետյան, պահեստային թեկնածու Արման Թաթոյան. ինչպես է Մոսկվան փորձում կառավարել ՀՀ ընտրությունները. «Դոսյե»-ի hետաքննությունը
25.05.2026 | 17:53
Դատախազությունում թեժ գիծ է գործարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների համար
25.05.2026 | 17:42
2026–2027 ուստարվա առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը մեկնարկել է 
25.05.2026 | 17:30
Փաշինյանին շնորհակալություն հայտնելու քայլը սպորտային էր, ոչ քաղաքական․ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ
25.05.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանն այցելել են կառուցվող Տորք Անգեղի այգի, որը կունենա ամֆիթատրոն, խաղահրապարակներ և հեծանվուղիներ
25.05.2026 | 17:12
ԱԱ-2026․ Իսպանիայի հայտացուցակը՝ առանց «Ռեալի» ֆուտբոլիստների
25.05.2026 | 17:03
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
25.05.2026 | 16:54
Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակով
Բոլորը

Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստ էր նշանակված, սակայն մեղադրյալը փետրվարի 4-ին մահացել է։ Դատավոր Ռիմա Առաքելյանը մահվան հիմքով կարճել է գործը։ Քաղաքացի Վահան Մանասերյանին մեղադրանք էր ներկայացված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու հոդվածով։

Չնայած գործը կարճվել է՝ Վահան Մանասերյանին մեղսագրվող արարքն ինքնին ուշագրավ և խնդրահարույց է։

Այսպես՝

«Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝  «Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին, որպիսի պայմաններում և իրադրությունում եղել է այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ»։

Վերը նկարագրված արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։

Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածը վերնագրված է՝ «հոգեկան ներգործություն»։ Դրա 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը սահմանում են անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։

Այսինքն՝ տվյալ իրավիճակում Վահան Մանասերյանի ձեռնափայտը դիտարկվել է որպես մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա, որով, ըստ մեղադրանքի, Վահան Մանասերյանը սպառնացել է Նիկոլ Փաշինյանի առողջությանը։

Ինչպես տեսնում ենք, որպեսզի արարքը որակվի հոգեկան ներգործություն, պարտադիր պայման է, որպեսզի սպառնալիքը լինի իրական։ Իսկ ինչպե՞ս է գնահատվել, որ Նիկոլ Փաշինյանի առողջությանը  սպառնալիքը եղել է իրական։ Մեղադրյալի փաստաբան Վահե Մարգարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրական սպառնալիք առկա չի եղել՝  հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություն տալ։

Մեր հարցին, թե ինչպես է գնահատվել, որ տվյալ իրավիճակում Փաշինյանի առողջությանը սպառնալիքը եղել է իրական, Դատախազությունից ևս հրաժարվեցին մեկնաբանել։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը իրական սպառնալիքի գնահատման  առնչությամբ իրավական դիրքորոշումներ է հայտնել մի քանի գործերով՝  նախկին քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը մեկնաբանելիս։

Մասնավորապես՝ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը սահմանվում էր հետևյալ  կերպ․ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»։

Վճռաբեկ դատարանը նշել է, սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում:

Այս հանցակազմի պարտադիր հատկանիշներից են սպառնալիքի կոնկրետությունը և իրական լինելը: Տվյալ դեպքում կոնկրետությունը ենթադրում է այն հանգամանքի հստակեցում, թե ինչպիսի վնաս է սպառնում պատճառել հանցավորը` սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել, թե խոշոր չափի գույքային վնաս հասցնել, իսկ իրական լինելը` երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից:

Վճռաբեկ դատարանը նշում է նաև, որ թեև սպառնալիքի իրական լինելը հավաստելու համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը կարևոր է, սակայն արարքի որակման համար այն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է, իսկ օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը և այլն:

Ըստ դատարանի՝  արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքներով պետք է հաստատվի ոչ միայն սպառնալիքի առկայության փաստը, այլև բացահայտվի սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` թե հանցանք կատարած անձն ինչպես է իրականացրել տուժողի մոտ տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում ձևավորելու իր հանցավոր մտադրությունը, ինչը հնարավորություն կտա գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝  սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայությունը:

Տվյալ իրավիճակում Վահան Մանասերյանը հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ, լրագրողների հետ զրույցում, տեսախցիկների առաջ է ձեռնափայտը բարձրացրել և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցրել՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին։

Թե ինչպես, երբ և որտեղ պետք է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջող վարչապետին ձեռնափայտով հարվածեր մեղադրյալը, արդյոք Նիկոլ Փաշինյանի մոտ վախի և տագնապի զգացում առաջացրե՞լ է մեղադրյալի արարքը, պարզ չէ՞, իսկ Դատախազությունը չի մեկնաբանում։

Արաքս Մամուլյան