Դատարանը քննում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում սկսվել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Նիստը դռնփակ է, այն քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը երեկ որոշ մանրամասներ է հայտնել մեղադրանքից, ըստ որի՝ արքեպիսկոպոսին վերագրվող դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Ըստ մեղադրանքի՝ ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ արքեպիսկոպոսը ինչ-որ մեկին հրահանգել է թմրանյութ գցել նրա ուսապարկը:

Երեկ Բաբայանը բարձրաձայնել է այն մասին, որ եթե անգամ հոգևորականը նման արարք կատարած լիներ, նրան չէր կարող դրա համար վերագրվել իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանք, քանի որ հոդվածի վերնագիրն արդեն իսկ վկայում է այն մասին, որ ենթադրյալ արարքի նպատակը ոչ թե թմրամիջոց իրացնելն է, այլ անձին վարկաբեկելը:

Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին երեկ Քննչական կոմիտե էին հրավիրել հարցաքննության նրան վերագրվող տեսանյութի գործով, սակայն հարցաքննության ավարտից հետո, երբ արդեն փաստաբանի հետ ցանկացել են դուրս գալ շենքից, նրանց դիմավորել են ԱԱԾ աշխատակիցներն ու հայտնել, որ քննիչի որոշում ունեն՝ հոգևորականին ձերբակալելու վերաբերյալ:

Նա այս ռեժիմով ձերբակալված մնալ կարող է առավելագույնը 24 ժամ, ուստի դատավորը այսօր երեկոյան արդեն պետք է որոշում կայացնի կալանքի միջնորդության վերաբերյալ, իսկ որոշումը կայացրած չլինելու դեպքում 24 ժամը լրանալուց հետո հոգևորականը պետք է ազատ արձակվի:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին Factor TV-ին հայտնում են դատարանից:

Արքեպիսկոպոսը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը):

 

Արաքս Մամուլյան