Կրեմլը Թրամփին ռուսական նավթ և Արկտիկային հասանելիություն է առաջարկել

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկում էր Միացյալ Նահանգների հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հարցը, Կրեմլը Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է գործարք կնքել ռուսական բնական պաշարների վերաբերյալ, փոխանցում է The Moscow Times-ը։

Ռուսաստանը կարծում է, որ ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ երկիր, նաև շահագրգռված է Արկտիկայում ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերով։ Սաուդյան Արաբիայում բանակցությունների մեկնարկից առաջ այս մասին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, որը մասնակցել է Էր Ռիադի բանակցություններին։

Ըստ նրա՝ Մոսկվան կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերսկսումը։ ԱՄՆ-ի խոշոր նավթային ընկերությունները «շատ հաջող բիզնես» ունեին Ռուսաստանում, ասել է Դմիտրիևը։

«Մենք հավատում ենք, որ ինչ-որ պահի նրանք կվերադառնան, որովհետև ինչո՞ւ են նրանք հրաժարվում ռուսական բնական ռեսուրսներին հասանելիությունից, որոնք Ռուսաստանն է տվել նրանց։ Մենք նաև պետք է համատեղ նախագծեր անենք, ներառյալ, օրինակ, Արկտիկայի և այլ ոլորտներում համատեղ նախագծերը թույլ կտան մեզ ավելի հաջողակ լինել»,- շարունակել է Դմիտրիևը:

Նրա պնդմամբ՝ ամերիկյան ընկերությունները 300 միլիարդ դոլար են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, իսկ Ջո Բայդենի վարչակազմը «շատ սխալ հաղորդագրություններ է տվել» ռուսական տնտեսության վիճակի մասին։

Մինչև Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանում նավթի արդյունահանմամբ զբաղվում էր միայն մեկ ամերիկյան խոշոր ընկերություն՝ Exxon Mobil-ը, որին պատկանում է «Սախալին-1» նախագծի 30%-ը: Պատժամիջոցների կիրառումից հետո ընկերությունը հայտարարեց նախագծից դուրս գալու մասին, սակայն չկարողացավ վաճառել իր մասնաբաժինը։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ դա տեղի կունենա 2023 թվականին, սակայն Կրեմլը երկու անգամ երկարաձգեց վերջնաժամկետը, վերջինը՝ մինչև 2026 թվականի վերջ:

Պատերազմի սկսվելուց հետո նավթային հանքավայրերի սպասարկման ամերիկյան առաջատար ընկերությունները Halliburton, Schlumberger և Baker Hughes-ը, որոնց օգնությամբ երկիրը կարողացավ վերականգնել արտադրությունը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին փլուզումից հետո, նույնպես հայտարարեցին Ռուսաստանից դուրս գալու մասին: Նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ մինչև 2025 թվականը երկիրը ստեղծի ածխաջրածինների հորատման և հետախուզման սեփական տեխնոլոգիաները, և որ դրանց մասնաբաժինը հասնի 80%-ի:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի