Թրամփը բացառիկ հնարավորություն ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ինչ չարեց Բայդենը․ Newsweek

Լուրեր

16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
Բոլորը

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, մինչ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին Արցախում: Աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ։ Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ այս հայտարարությունը Դոնալդ Թրամփն արել է իր Truth Social սոցցացում անցած տարվա հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական քարոզարշավի թեժ ժամանակ, հիշեցնում է Newsweek-ը։

Պարբերականի անդրադարձում նշվում է, որ ի տարբերություն Թրամփի այլ հայտարարությունների, որոնք հաճախ կարող են հակադրվել տրամաբանությանը և բարոյականությանը, նրա գնահատականը, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, միանշանակ ճիշտ է։

«Ադրբեջանը վերջին չորս տարին անցկացրել է՝ փորձելով ոչնչացնել Հայաստանը և նրա գոյությունը Հարավային Կովկասում։ Այն սկսվել է 2020 թվականի աշնանը, երբ ապօրինի և չհրահրված պատերազմ սկսեց Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) վիճելի տարածքի համար և ավարտվեց, երբ այն էթնիկ զտման ենթարկեց ավելի քան 120,000 հայերի տարածաշրջանից՝ դարձնելով այն հայերի ամենամեծ տեղահանումը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, որ տարածքը գրավելուց ի վեր Ադրբեջանը սկսել է հազարավոր տարիներ պահպանված հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և այլ պատմական վայրերի մշակութային ոչնչացման շարունակական արշավը:

Հոդվածագիր Ստեֆան Պեչդիմալջին (հասարակայնության հետ կապերի մասնագետ, առաջին սերնդի ամերիկահայ և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ) ընդգծում է, որ «Ադրբեջանը նաև փորձել է սպառնալ և Հայաստանի հետ խաղաղության ոչ անկեղծ գործարքներ կնքել, միաժամանակ, դավադրության մեջ մտնելով Թուրքիայի՝ իր գլխավոր դաշնակցի հետ՝ Հայաստանից խլելու ինքնիշխան հողերը, ներառյալ՝ Զանգեզուրի միջանցքը, որը երկու երկրների միջև կարևոր առևտրային ուղի է»։

Ըստ հոդվածագրի՝ առավել տագնապալի է Բաքվից եկող հռետորաբանությունը։ Վերջին ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կեղծ պնդումներ է անում, թե Հայաստանն իրենց պատմական հողն է՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»: Սա հետևում է ատելության հռետորաբանության անհանգստացնող օրինաչափությանը, որտեղ նավթային դիկտատորը նման ռևանշիստական ​​փաստարկներ է ներկայացրել և նույնիսկ ասել, թե Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, պատկանում է Ադրբեջանին:

«Մենք տեսել ենք, որ այս ատելությունը դրսևորվել է հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների ու գերի ընկած հայ զինվորների բացահայտ մահապատժի միջոցով»,- նշում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ այս տարվա սկզբին Ադրբեջանը սկսել է իր կեղծ դատավարությունները հայ քաղբանտարկյալների, այդ թվում՝ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, չնայած իրավապաշտպանների և իրավաբանների կողմից նրանց անմեղության մասին հայտարարություններին:

Հոդվածագիրը նշում է, որ այս բոլոր հանցագործությունները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները տեղի են ունեցել Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենի նախագահության ժամանակ։ Նախագահի համար, որը եկել է իշխանության՝ հայտարարելով, որ մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության հիմքում, Բայդենի ձախողումն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար, բիծ կլինի նրա ժառանգության վրա: Նրա լռությունն ու անտարբերությունը շատ առումներով կանաչ լույս են տվել Ադրբեջանին անպատիժ գործելու համար։

Լրատվամիջոցն ընդգծում է՝ ահա թե ինչու նախագահ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չկարողացավ անել նախագահ Բայդենը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Նախ, ըստ հրապարակման, Թրամփը կարող է աջակցել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածին, որն արգելում է ցանկացած արտաքին օգնություն Ադրբեջանի կառավարությանը։ Նա կարող է շարունակել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, որը պաշտոնապես ճանաչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչը Թուրքիան և Ադրբեջանը մինչ օրս հերքում են։

Թրամփը կարող է պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ռազմագերիներին, որոնք ներկայում գտնվում են ադրբեջանական բանտերում: Նա կարող է ավելի շատ թափանցիկություն և անձնական ներգրավվածություն բերել խաղաղության գործընթացին։

ԱՄՆ նախագահը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի դադարեցնի իր կրոնական հալածանքներն Արցախում հայկական հնությունների և սրբավայրերի նկատմամբ, ինչպես նաև կշտամբի պատմական ռևիզիոնիզմի բոլոր ձևերը, որոնք կարող են օգտագործվել որպես պատրվակ՝ ապագայում հայկական ինքնիշխանության վրա հարձակումների համար: Նա կարող է պահանջել Հայաստանից հեռացնել ադրբեջանական ուժերին և հայերին վերադարձնել Արցախ։

«Նախագահ Թրամփն ասել է, որ ցանկանում է լինել խաղաղարար և դադարեցնել բոլոր պատերազմները իր նախագահության երկրորդ ժամկետում։ Նա կարող է սկսել՝ հարգելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական խոստումը և դադարեցնել հայ ժողովրդի դեմ ուղղված բռնությունը: Չի կարող լինել խաղաղություն՝ առանց պատասխանատվության»,- գրում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի