Ինձ անհիմն ազատել են աշխատանքից ու 172 լիտր սալյարկայի գումար պահել. նախկին վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են «Երևան ավտոբուս» ՓԲԸ՝ պարազաբանում պահանջելու հասարակական տրանսպորտի վարորդների և ավտոբուսներում հսկիչ ներկայացողների գործելաոճի կապակցությամբ։ «Երևան ավտոբուս»-ի նախկին վարորդներից Միքայել Ադամյանը  Factor TV-ի հետ զրույցում պնդեց, որ իրեն գործից անհիմն ազատել են։

«Ես տեղեկացրել եմ,  որ այդ ավտոբուսն ունի խնդիրներ, այդ մեքենան չի աշխատում։ Այդ մեքենան մինչև հիմա «բոքսում» կանգնած է, ասել եմ, որ չի աշխատում։ Ինձանից 172 լիտր սալյարկայի գումար են պահել»,- դժգոհեց նախկին վարորդը։

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի դեկտեմբերին են իրեն աշխատանքից ազատել, այն բանից հետո, երբ մյուս վարորդների պես ինքն էլ էր մասնակցում բողոքի ակցիաներին։

Միքայել Ադամյանի խոսքով՝ այդպես էլ  «Երևան ավտոբուս»-ից իրեն չեն պարզաբանել, թե ինչու են աշխատանքից հեռացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։