Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Չորրորդ տուրում երևանյան ակումբը մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի գավաթակիր «Տորենսեին», որը հանդես է գալիս երկրի երկրորդ լիգայում (տեսանյութ): Մինչև ավելացված ժամանակի երրորդ րոպեն հյուրերն առջևում էին հաշվի մեջ, սակայն ցավալի պարտություն կրեցին։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Տորենսեի» կուբացի հարձակվող Ժորժե Ագիրեն, որը 12 րոպե անց կարմիր քարտ ստացավ կոպիտ խախտման համար։

Քանակական առավելություն ստացած «Արարատ-Արմենիան» առաջին խաղակեսի վերջնամասում հավասարեցրեց հաշիվը։ 41-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Կարեն Մուրադյանը։

58-րդ րոպեին երևանյան ակումբին հաշվի մեջ առաջ մղեց մոզամբիկցի պաշտպան Բրունո Վիլսոնը։

76-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» բրազիլացի դարպասապահ Ժոաո Բրավիմը։

Վերջնամասում դաշտի տերերը մեծ ճնշում էին գործադրում Հայաստանի չեմպիոնի դարպասին և կարողացան հասնել հաղթանակի։ «Տորենսեն» երկու գոլ խփեց ավելացված ժամանակում։

Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերում «Արարատ-Արմենիան» պարտվել էր չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3), նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4) և առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ հյուրընկալվելով ավստրիական «Զալցբուրգին»: Լիգայի փուլում երևանյան ակումբը մրցելու է նաև նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:

Եվրոպա լիգա, չորրորդ տուր

«Տորենսե» (Պորտուգալիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան) ՝ 3:2

 Ժորժե Ագիրե, 13, Խավի Վասկես, 90+3, Մուսա Դրամե, 90+5 – Կարեն Մուրադյան, 41, Բրունո Վիլսոն, 58

Հեռացումներ` Ժորժե Ագիրե, 25 («Տորենսե») – Ժոաո Բրավիմ, 76 («Արարատ-Արմենիա»)

Դավիթ Եղիազարյան