Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը պորտուգալական «Տորենսեի» դեմ Եվրոպա լիգայի չորրորդ տուրի խաղում:
«Արարատ-Արմենիա»․ Ժոաո Բրավիմ, Հուգո Օլիվեյրա, Բրունո Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Էդգար Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խուան Բալանտա, Բերնարդո Դիաս, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Սանդրո Լիմա։
«Տորենսե» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Նախորդ երեք տուրերում երևանյան ակումբը պարտվել է չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3) ու նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4):

