Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին: Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալի տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, …

