ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հեռախոսազրույցի արդյունքներով համաձայնել են ՌԴ-ի վրա «առավելագույն ճնշումը պահպանելու» անհրաժեշտության հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Պաշտոնապես ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Ռուբիոն ողջունել է ՌԴ-ի հանդեպ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։ Պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ պետքարտուղարը կոչ է արել ուժեղացնել անդրատլանտյան …

