ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել է …

