Կանադան երբեք չի լինի Ամերիկայի մաս որևէ ձևով․ հայտնի է՝ ով կփոխարինի Թրյուդոյին Կանադայի վարչապետի պաշտոնում

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Անգլիայի բանկի նախկին ղեկավար, 59-ամյա Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որն այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։

Քարնին կուսակցության ղեկավարի միակ թեկնածուն էր, որը Թրյուդոյի կառավարության մաս չէր կազմում: Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85,9 տոկոս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս տարվա համընդհանուր ընտրություններում ընդդիմության հետ կոշտ պայքարի հետ մեկտեղ, նոր վարչապետին սպասվում են նաև կոշտ բանակցություններ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ՝ Դոնալդ Թրամփի տարածքային պահանջների ֆոնին: Հետհաղթական ելույթում Քարնին մեղադրել է Թրամփին Կանադան գրավելու ձգտման մեջ: Այս փորձը, նրա խոսքով, պետք է հետ մղվի։

«Ամերիկացիներին պետք են մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր հողը, մեր երկիրը։ Եթե դա նրանց հաջողվեր, նրանք կոչնչացնեին մեր ապրելակերպը։ Ամերիկան Կանադա չէ։ Կանադան երբեք չի լինի Ամերիկայի մաս որևէ ձևով»,- հայտարարել է Քարնին։

Հեռացող վարչապետ Ջասթին Թրյուդոն հուզական հրաժեշտի ելույթում ասել է, որ Կանադան բախվում է Միացյալ Նահանգների «գոյաբանական մարտահրավերին»: Նա նաև նշել է, որ հպարտ է պաշտոնավարման շրջանում իր ձեռքբերումներով:

«Ինձ սխալ մի հասկացեք, ես հպարտ եմ նրանով, ինչ մենք արել ենք վերջին 10 տարիների ընթացքում։ Բայց այսօր մենք խոսելու ենք մեր ապագայի մասին՝ որպես կուսակցություն, որպես երկիր»,- ասել է նա։

Քարնին հայտնի տնտեսագետ է։ Նա եղել է Կանադայի բանկի կառավարիչը 2008-ից 2013 թվականներին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո առաջին տարիներին: Հետո նա ղեկավարել է Անգլիական բանկը 2013-2020 թվականներին՝ Brexit-ի բուռն տարիներին։ Քարնին վերջին ամիսներին ծառայում էր որպես Թրյուդոյի տնտեսական հարցերով խորհրդական, սակայն այդ ժամանակից ի վեր քննադատում էր նախկին վարչապետին իր գործողությունների համար այս ոլորտում։

Կանադայի նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունեցել Կանադայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է հարևան երկիրը դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, իսկ Թրյուդոյին անընդհատ անվանում էր «նահանգապետ»։

Թրյուդոն էլ ասել է, որ Կանադան չի դառնա ԱՄՆ-ի մաս, և որ երկու երկրներն արդեն խոշորագույն գործընկերներն են առևտրի և անվտանգության ոլորտներում։

Թրամփը ավելի վաղ հետաձգել էր Մեքսիկայից և Կանադայից ապրանքների մաքսատուրքերի սահմանումը մինչև ապրիլի 2-ը։ Կանադայի նոր վարչապետին բարդ բանակցություններ են սպասվում ԱՄՆ-ի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի