2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր …

