Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է` ընդգծելու կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությունը։ Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, և անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել այն միջավայրը, որտեղ …

