Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԶՖԳ գլխավոր տնօրենին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում: Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է գնահատել ԶՖԳ դերը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, այդ թվում` հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավման, մասնավոր հատվածի ֆինանսավորման և կառավարման առավել թափանցիկ մեխանիզմների ներդրման և մի շարք այլ կարևոր ուղղություններով:

Զրուցակիցները կարևորել են նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին` երկուստեք ընդգծելով ջրամբարի` ընթացիկ տարում շահագործման հանձնելու կարևորությունը։

Բարձր գնահատելով այս ուղղությամբ ՀՀ հետ ձևավորված սերտ համագործակցությունը` ԶՖԳ գլխավոր տնօրենը վերահաստատել է կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում մասնակցություն ունենալու գործակալության պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին, ի թիվս ընթացիկ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին մեկնարկել Հայաստան-ԶՖԳ ռազմավարական գործակցության 2026-2027թթ. գործողությունների ծրագրի մշակման նպատակով աշխատանքային հանդիպումները»,- ասված է հաղորդագրության մեջ։