Բանջարեղենի ու սուրճի գները ռեկորդներ են սահմանում․ որքան աճ է գրանցվել փետրվարին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2,5 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:

1 տարում ամենաշատը թանկացել է բանջարեղենը՝ 20,4 %-ով, երկրորդ տեղում ձուկն ու ծովամթերքն է՝ 16,2 %-ով, երրորդ տեղում՝ սուրճը, թեյն ու կակաոն ՝ 16,6 %-ով։

12-ամյսա կտրվածքով հանրապետությունում գրանցվել է բրնձի 1.8%, հացի 2.8%, ալյուրի 4.3%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:

Մարգարինի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի և «Իշխան» ձկնատեսակի գներն աճել են և 4.6% և 17.7%- ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 4.3%-ով:

Թեյի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%-ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով:

Միաժամանակ, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% և 0.6%-ով:

Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 6.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.7%-ով:
2025թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 1.53%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.28% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.13 տոկոսային կետով:
Անժելա Պողոսյան