Ամերիկյան Seal Team 6-ը, որը սպանել է Ալ-Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին 2011 թվականին, պատրաստվում է Թայվանին աջակցելու առաքելությանը՝ կղզի Չինաստանի հնարավոր ներխուժման դեպքում: Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրներին։ Վաշինգտոնից մոտ 250 կմ հարավ-արևելք՝ Վիրջինիա Բիչում գտնվող խմբի կենտրոնակայանում մեկ տարուց ավելի է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են …