ՄԱԿ-ից պահանջում ենք մասնակցել Բաքվի դատավարություններին. Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Այսօր հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը դարձել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը»,- այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Սա շատ կարևոր է, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի՝ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին, որ ՀՀ-ը հայ ժողովուրդն է և ոչ թե Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի կառույցներից պահանջում են այցելել Բաքվում պահվող գերիներին։

«Նրանց առողջական վիճակի և բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով և գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի է՝ այդ դատավարության վերաբերյալ տեղեկատվություն ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով՝ չունենալով որևիցե այլ տեղեկատվությունը, թե ինչ ցուցմունքներ են տալիս գերիներն ու վկաները։ Դրա համար շատ կարևոր է միջազգային հանրության ներկայությունն այդ կեղծ դատավարությանը»,- ընդգծեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։