Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն չի առարկում, որ այդ հանդիպումներում ծրագրված փաստաթղթերն ընդունվեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նշենք, որ նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա նախ՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության …

