Մեղադրանք չկա, որ փոփոխվի. Արամ Օրբելյանը՝ Մարտի 1-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
Բոլորը

Մարտի 1-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը դատարանին միջնորդել է փոփոխել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը և նրանց նոր մեղադրանք ներկայացնել 2008 թվականի իրադարձությունների ժամանակ պաշտոնեական իազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ վերը նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ մեղադրանք առկա չէ, ուստի՝ չի կարող մեղադրանքը փոփոխվել:

«Մեղադրանք առկա չէ, որ փոփոխվի»,- ասաց Օրբելյանը՝ հիշեցնելով, որ 2018-ին Քոչարյանին և մյուսներին սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանք էր ներկայացվել, սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ հոդվածը, ուստի՝ այն այլևս գոյություն չունի, այդ հոդվածով մեղադրվող անձինք մեղադրյալի կարգավիճակ չունեն այլևս, ուստի՝ այժմ քննվող գործով Քոչարյանն ու մյուսները մեղադրյալ լինել չեն կարող, որպեսզի փոփոխվի նրանց մեղադրանքը:

Բացի այդ՝ Օրբելյանը հիշեցրեց, որ դատարանն այժմ գտնվում է նախնական դատալսումների փուլում, որի շրջանակներում դատարանի կողմից իրականացվող գործողությունների ցանկը սպառիչ է, այս ցանկում չկա մեղադրանք փոփոխելու ընթացակարգ:

Օրբելյանի խոսքով՝ մեղադրանքը փոփոխվել կարող է դատաքննության փուլում՝ մինչև դատարանի առանձին սենյակ հեռանալը, իսկ դատարանն անգամ այդ փուլ չի մտել այս գործով։

Օրբելյանը միջնորդեց հանրային մեղադրողի միջնորդությունը թողնել առանց քննության ՝ ոչ ժամանակին ներկայացված լինելու հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան