Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 14-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին տեղեկացնում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից: Հաղորդվում է, որ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումների նախապատրաստումը։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

