Օգոստոսի 1-ի առավոտյան Մոսկվայից Կալինինգրադ է մեկնել «Ռոսիա» թռիչքային ջոկատի Ան-148 ինքնաթիռը, որը նախկինում օգտագործվում էր Արևմուտքի հետ գերիների փոխանակման համար, գրում է The Moscow Times-ը։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով FlightRadar-ի տվյալները, գրում է, որ RA-61727 համարով ինքնաթիռը, որը 2022 թվականին օգտագործվել է Վիկտոր Բուտի և ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրեյների փոխանակման համար, վայրէջք է կատարել Կալինինգրադի օդանավակայանում …