Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ադրբեջանում ռազմական կցորդ է նշանակել
Քաղաքականություն
14.03.2025 | 13:55
Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ադրբեջանում ռազմական կցորդ է նշանակել, տեղեկացնում է Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանատունը։
Նշվում է, որ կցորդի պաշտոնում նշանակվել է Գևին Թարբարդը։
«Ուրախ ենք հայտարարել Ադրբեջան ռազմական կցորդի ժամանման մասին: Այս պատմական փուլն արտացոլում է գործընկերության աճող ուժը, որը կամրապնդի մեր համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- ասվում է հայտարարության մեջ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի