«Այդ հրապարակման համար պատասխանատվության ենթարկելը ոչ իրավաչափ միջամտություն է խոսքի ազատության իրավունքի նկատմամբ»,- այսօր նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Ղարիբ Բաբայանին առաջադրված մեղադրանքին։ «Գրառման մեջ ատելություն չկա, ուրիշ հարց է, որ ակնհայտորեն երևում է, որ դա օգտագործվել է քաղաքական նպատակների համար»,- կարծիք հայտնեց է Մելիքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

