Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը և ՀՀ-ն հետ կկանչեն միջազգային դատարաններից հայցերը․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Լուրեր

27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միջազգային դատարաններում ներկայացված հայցերը փոխադարձաբար հետ կկանչվեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։

Խոսելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ նա ընդգծել է, որ գործընթացն այս ուղղությամբ է ընթանում։

«Պատերազմից հետո Ադրբեջանը միջազգային ատյաններում միջպետական ​​հայցեր է ներկայացրել Հայաստանի դեմ՝ 30-ամյա օկուպացիայի, էթնիկ զտումների և այլ միջազգային հանցագործությունների հետ կապված։ Այս ընթացքում մեր գործունեությունը շարունակվում է տարբեր ուղղություններով, և այդ պահանջները տարբեր փուլերում են։ Գործընթաց է գնում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, Միջազգային արբիտրաժային դատարանում»,- ասել է Մամեդովը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների կարգավորման համաձայնագրի համաձայնեցման ուղղությամբ։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ երեկ հայտարարել է խաղաղության պայմանագրի 17 հոդվածների  համաձայնեցման մասին։

Ըստ Մամեդովի՝ Ադրբեջանն ակնկալում է, որ «Հայաստանը կվերացնի տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ՝ հաջորդ փուլում համապատասխան փոփոխություններ կատարելով իր Սահմանադրության մեջ»։

«Մենք նաև դիմելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս ընթացքում մասնակցել է հակամարտության կարգավորմանը, այն լուծարելու խնդրանքով։ Ինչ վերաբերում է հայցերին, ապա ճիշտ է, որ համաձայնագրի վերջին երկու հոդվածներից մեկում կողմերը պարտավորվել են հետ կանչել միմյանց դեմ միջազգային ատյաններում ներկայացրած հայցերը, եթե կնքվի խաղաղության պայմանագիր։ Դա արտացոլված է գործող համաձայնագրում, և մենք պետք է դա հաշվի առնենք։ Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է։ Մենք սպասում ենք քայլերի, որոնք նրանք կձեռնարկեն հաջորդ փուլում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հավելելով, որ ներկայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի