«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը պարզաբանում է տարածել գործադուլի ու ստեղծված իրավիճակի հետ կապված։ Պարզաբանումը՝ ստորև․ «Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության …

