Ուկրաինայի ԱԳ նախարարը ներկայացրել է Կիևի «կարմիր գծերը» ապագա ցանկացած բանակցություններում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական կողմը պատրաստ է հրադադարին, ամերիկյան կողմը պատրաստ է։ Այս բանակցությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ով է իրականում ցանկանում խաղաղություն, և ով՝ պատերազմ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան ՌԲԿ Ուկրաինային տված հարցազրույցում։

«Ուկրաինան, սատարելով հրադադարի մասին ամերիկյան առաջարկը, ցույց տվեց արդար խաղաղության հասնելու իր գլոբալ հանձնառությունը։ Այսպիսով, գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է: Սպասում ենք նրանց արձագանքին, բայց առանց պայմանների»,- ասել է նա։

Սիբիհան նաև ներկայացրել է Ուկրաինայի «կարմիր գծերը» ցանկացած ապագա բանակցություններում։

«Կան հիմնարար բաներ, որոնք չեն քննարկվում, որոնց չի կարելի անդրադառնալ։ Առաջինն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն է․ Ուկրաինան երբեք չի ճանաչի տարածքների օկուպացիան։ Երկրորդ՝ ոչ մի երկիր վետո չունի ուկրաինացի ժողովրդի ընտրության, որոշակի միություններին մասնակցելու հարցում Ուկրաինայի ընտրության վրա։ Դա կա՛մ Եվրամիությունն է, կա՛մ ՆԱՏՕ-ն»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Երրորդը՝ Ուկրաինայի պաշտպանունակության սահմանափակումներ չեն կարող լինել, երկրի բանակի հզորության,  կարողությունների սահմանափակումներ չեն կարող լինել։ Այսպիսով, սրանք հիմնարար բաներ են, որոնց մասին գիտեն Կիևի գործընկերները: Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի։

Ըստ Սիբիհայի՝ դրանք բոլորը համապարփակ խաղաղության տարրերն են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի