Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին արձանագրությունը և հարցը փոխանցել Սահմանադրական դատարանի հաստատմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովի խոսքով՝ կառույցն անվավեր է ճանաչել 46 ընտրատեղամասերի արդյունքները։ Միաժամանակ, լուծարվել են 17 ընտրատարածքների 35 տեղամասային ընտրական հանձնաժողովները։ 46 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների չեղարկումը չի ազդել հայտարարված …