Շատ լավ են արել, բոլոր թիկնազորներին պետք է ստուգեն․ Սուքիասյանը՝ իր թիկնապահների ձերբակալության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ լավ են արել, բոլոր թիկնազորներին էլ պետք է ստուգեն, որովհետև չգիտենք, թե ցանկացած մարդու թիկնազոր ինչով է զբաղվում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով Factor TV-ի՝ իր թիկնապահներին ձերբակալելու հետ կապված հարցին։

Նա նշեց, թեր նման քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում։

«Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորներով քաղաքում, քաղաքից դուրս պտտվելն այդքան էլ ընկալելի չի ինչպես տուրիստական հատվածի, այնպես էլ՝ քաղաքացիների համար։ Այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն: Նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,- նկատեց պատգամավորը։

Սուքիասյանն ասաց, թե ինչ էին փնտրում իր թիկնազորի անդամների մոտ:

«Ի՞նչ է նշանակում զենք փնտրել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ իմանալ, հետո փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրի, դա էլ թող հասկանան որ զենք փնտրելով չի, այլ պետք է իմանան զենքը կա՞, հատուկ գործիքներով որով կարող են իմանալ: Նախապես զգուշացրել էին, ուղղակի ես Հայաստանում չէի»,- մանրամասնեց նա։

Հիշեցնենք, ավելի վաղ դիմակավորված հատուկջոկատայինները Երևանի կենտրոնից բերման էին ենթարկել մի խումբ անձանց և տեղափոխել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Հայտնի էր դարձել, որ նրանք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն են։ Բերման ենթարկելու պահը ֆիքսել էին անցորդներն ու տեսանյութը տարածել համացանցում։