Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության (REAL) քաղաքական հանձնաժողովը նախնական քննարկումներ է անցկացրել սեպտեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Որոշվել է խորհրդարանական ընտրությունները գնահատել դրանց պաշտոնական արդյունքներն ու դրանցում կուսակցական թեկնածուների մասնակցությունն ամփոփելուց հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքական կոմիտեն ընդունել է Իլգար Մամեդովի հրաժարականը կուսակցության նախագահի պաշտոնից։ Որոշվել է մինչև սեպտեմբերի 30-ն ավարտել նախագահության …