Վրաստանում հինգ ընտրական սուբյեկտ հաղթահարել է 5 տոկոսի շեմը։ Անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցություններին տրված ձայները երկու պատգամավորական մանդատ է, դրանք բաշխվել են «Վրացական երազանք»-ի և «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի միջև՝ որպես երկրորդ տեղը զբաղեցրած ուժի, գրում է Գրուզիա օնլայնը: Այսպիսով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Վրացական երազանքը» ստացել է 89 մանդատ, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 19 մանդատ, «Միասնություն՝ …

