«Իրանի համար հասկանալի է, որ ԵՄ դիտորդները ՀՀ-Ադրբեջան սահմանին են լարվածությունը կանխելու համար, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Ինչ վերաբերում է ՀՀ-ի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագծին, դեսպանը նշեց` ՀՀ-ի իշխանությունն իրենց հայտնել է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի կապերը կարող է հնարավորություն ստեղծել նաև ՀՀ-Իրան կապերի համար: Մանրամասները՝ տեսանյութում։

