Էրդողանի կուսակցության խոսնակը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի  միջև խաղաղության հաստատման վերաբերյալ տեքստի գրեթե բոլոր տարրերն ավարտված են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։

«Գիտեք, որ երկու կետ խնդրահարույց էր։ Մենք տեսնում ենք, որ կատարվում են նաև Ադրբեջանի պահանջները։ Սա կարևոր փուլ է Կովկասում խաղաղության տեսլականի առումով, որը կիսում են մեր նախագահը և պարոն Ալիևը»,-ասել է Չելիքը,որը կրկնել է ադրբեջանական կողմի պահանջները։

«Հայաստանի համար այսուհետ չափազանց կարևոր կլինի փոխել Սահմանադրության որոշ կետեր կամ հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,-ասել է Էրդողանը կուսակցության խոսնակը՝ նշելով, որ ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է խնդիրը լուծելու համար, սակայն պատճառ է դարձել, որ խնդիրը ոչ թե լուծվի, այլ ավելի բարդանա։ Ըստ նրա՝ խումբն այլևս որևէ առաքելություն չունի, և  Թուրքիայի նախագահը տարիներ շարունակ դա արտահայտել է։

«Երբ այս բոլոր քայլերն իրականացվեն, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա, և դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։ Կովկասում խաղաղությունը շահավետ կլինի»,-հայտարարել է  Օմեր Չելիքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի